Рубрика: Без рубрики

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՏԱՍ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1. Դաստիարակության գործում ամենակարևորը սեփական վարքն է ։Մի կարծեք, որ երեխային դաստիարակում եք միայն այն ժամանակ, երբ խոսում եք նրա հետ, կշտամբում կամ հրամայում։ Նրան դաստիարակում եք ձեր կյանքի յուրաքանչյուր պահին, նույնիսկ այն ժամանակ, երբ տանը չեք։ Ինչպես եք խոսում ուրիշների հետ կամ ուրիշների մասին, ինչպես եք հագնվում, ինչպես եք ուրախանում կամ տխրում, ինչպես եք շփվում բարեկամների կամ թշնամիների հետ, ինչպես եք ծիծաղում, թերթ կարդում․ այս ամենը երեխայի համար չափազանց կարևոր նշանակություն ունի։ Ձեր խոսելու ձայներանգի նույնիսկ փոքր-ինչ փոփոխությունը երեխան նկատում է կամ զգում, ձեր մտքերը նրան են հասնում անտեսանելի ուղիներով, որը դուք չեք նկատում։ Եթե կոպիտ եք կամ պարծենկոտ, կամ հարբեցողությամբ եք զբաղվում, եթե վիրավորում եք նրա մորը, դուք չեք կարող մտածել դաստիարակության մասին։ Դուք արդեն դաստիարակում եք ձեր երեխային և այն էլ շատ վատ, և ոչ մի լավագույն խորհուրդ և մեթոդ ձեզ չի կարող օգնել։ 2. Երեխաներին դաստիարակելիս պետք է լուրջ, պարզ ու անկեղծ ձայներանգ։ Այս երեք հատկանիշները արտացոլելու են ձեր կյանքի ճշմարտությունը։ Իսկ լուրջ լինել չի նշանակում, որ դուք պետք է միշտ անհասանելի և գոռոզ լինեք։  Պարզապես եղեք անկեղծ, թող ձեր տրամադրությունը համապատասխանի ձեր ընտանիքում կատարվածի էությանը և պահին։ 3. Յուրաքանչյուր ծնող պետք է լավ պատկերացնի, թե ինչ են ուզում դաստիարակել իր երեխայի մեջ: Պետք է հաշվետու լինել սեփական ծնողական ցանկությունների մեջ։ Մտածեք այս հարցի շուրջ, և կնկատեք ձեր կողմից կատարված և շատ սխալները, և առջևում շատ ճիշտ ուղիներ։ 4. Տեղյակ եղեք, թե ինչ է անում ձեր երեխան, որտեղ է և ովքեր են նրան շրջապատում, սակայն պետք է նրան անհրաժեշտ ազատություն տալ, որպեսզի նա ոչ միայն ձեր ազդեցության տակ գտնվի, այլ նաև կյանքի բազմաթիվ և բազմազան այլ ազդեցությունների։ Պետք է երեխայի մեջ զարգացնել օտար և վատ մարդկանց ու հանգամանքները հասկանալու ունակություն, պայքարել նրանց հետ, դրանք ժամանակին ճանաչել։ Ջերմոցային դաստիարակության ժամանակ հնարավոր չէ դա զարգացնել։ 5. Դաստիարակչական աշխատանքը նախ և առաջ կազմակերպիչի աշխատանք է։ Այս հարցում մանրուքներ չկան։ Լավ կազմակերպված աշխատանքը հենց լավն է կոչվում այն պատճառով, որ տեսադաշտից ոչ մի մանրուք բաց չի թողնվում։ Մանրուքներն ազդում են կանոնավոր, ամեն օր, ամեն ժամ, որով էլ ձևավորվում է կյանքը։ Դաստիարակելու համար ոչ թ շատ ժամանակ է հարկավոր, այլ քիչ ժամանակը խելացի օգտագործելու հմտություն։ 6. Մի պարտադրեք ձեր օգնությունը, բայց միշտ պատրաստ եղեք օգնել Ծնողի օգնությունը չպետք է լինի պարտադրող, հոգնեցնող և ձանձրացնող։ Երբեմն հարկավոր է երեխային հնարավորություն տալ ինքնուրույն հաղթահարել դժվարությունը, որպեսզի կարողանա էլ ավելի բարդ հարցեր լուծել։ Միևնույն ժամանակ պետք է հետևել, թե ինչպես է երեխան որևէ հարց լուծում, չի կարելի թույլ տալ, որ նա խճճվի և հիասթափվի։ Երբեմն նույնիսկ անհրաժեշտ է, որ նա զգա ձեր զգոնությունն ու ուշադրությունը և ձեր վստահությունը իր նկատմամբ։ 7. Մի վճարեք և մի պատժեք աշխատանքի արդյունքի համար։ Ես խորհուրդ չեմ տալիս աշխատանքի մեջ խթանել կամ պատժել։ Աշխատանքային խնդիրը և այն լուծելու ուղիները պետք է երեխային այնպիսի հաճույք պատճառեն, որ նա ուրախանա։ Նրա համար նման պարգև կլինի, եթե նա ձեր հավանությունը ստանա իր հնարամտության և աշխատելու ձևի համար։ Սակայն կատարած աշխատանքի համար չի կարելի նրան գովաբանել ձեր ծանոթների և ընկերների մոտ։ Առավել ևս չի կարելի պատժել չարած և վատ կատարած աշխատանքի համար։ Այստեղ ամենակարևորն այն է, որ այդ աշխատանքը այնուամենայնիվ արվի։ 8. Հնարավոր չէ առանց մարդկային արժանապատվություն սերմանելու երեխային սիրել սովորեցնել Սովորեցնել սիրել, ճանաչել սերը, լինել երջանիկ․ դա նշանակում է ճանաչել ինքդ քեզ, լինել արժանապատիվ։ 9. Երբեք զոհի դերում չլինել Սովորաբար ծնողներն ասում են, որ իրենք ամեն ինչ կտան երեխային, իրենց երջանկությունը կզոհաբերեն հանուն նրա։ Սա ծնողներ կողմից արված ամենասարսափելի նվերն է։ Դա այնպիսի սարսափելի նվեր է, որ կարելի է խորհուրդ տալ․ եթե ուզում եք երեխային թունավորել, տվեք նրան ձեր սեփական երջանկության մեծ չափաբաժինը, և նա կթունավորվի։ 10. Հնարավոր չէ մարդուն սովորեցնել երջանիկ լինել, բայց դաստիարակել այնպես, ոչ նա երջանիկ լինի, կարելի է Եվ վերջում ևս մեկ հրաշալի մեջբերում վարպետից «Սերը դա ամենամեծագույն զգացմունքն է, որը հրաշքներ է կատարում, որը նոր մարդ է ձևավորում։ Մանկավարժ՝ Անտոն Մակարենկո