Рубрика: Без рубрики

ԱՌԱՋԻՆ ԱԳԱՄ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Գեղեցիկ արևոտ օր էր: Երեխաները ոգևորված էին և սպասումներով լի։ Արագածոտնի Մարզային գրադարանում սպասում էին իրենց՝ 《Արևիկ》 մանկապարտեզի սաներին :

Ոտք դնելով գրադարան՝ նրանք հայտնվեցին մի զարմանահրաշ աշխարհում, որտեղ ամեն ինչ նպաստում էր իրենց ստեղծագործական մտքի և երևակայության զարգացմանը, ինչպես նաև, գրքերի աշխարհի նկատմամբ մեծ սիրո ձևավորմանը։

Համոզված եմ, որ այս փոքրիկների սրտում, գրքերի նկատմամբ սերը, ինչպես նաև, գրադարանի հետ համագործակցելու ցանկությունն ու բարձր կուլտուրան արմատավորվեցին մեկընդմիշտ։ Հուսով եմ, այդ արմատները երբեք չեն չորանա, այլ կխորանան ու կընդարձակվեն։

Կարդա՛, այ իմ խելոք մանուկ…
Рубрика: Без рубрики

ՏՈՆ Է ԱՅՍՕՐ՝ ՄԵԾ ՈՒ ԵԶԱԿԻ, ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆՔ ՈՒ ՀՈՒՅՍԵՐՈՎ ԼԻ, Չէ՞ ՈՐ ԴՊՐՈՑ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ.

Երևակայության հետ ընկերացե՛ք, իմ բարեկամնե՛ր,_ասաց Երևակայությունը, _ այդ ժամանակ աստղային կդառնա դպրոցի ճամփան:

Ընդունելով Երևակայության ընկերության առաջարկը՝ երեխաները ակնկալում էին ստանալ միօրինակության դեմ տարված հաղթանակներ, որը նրանց այդ օրը տրվեց։

Սեր վերցրեք ձեզ հետ դպրոց,_ ասաց Սերը, _ սեր առ գիտություն, սեր առ արվեստ, սեր առ հայրենիք, ավելացրեց նա: _Այն, ինչ ձեզ պետք է սերն է։

Եկավ Ընկերասիրությունը՝ բարի ժպիտը դեմքին , իր հավատարիմ ընկերությունը առաջարկեց երեխաներին , երեխաները մեծ ոգևորությամբ ու սիրով ընդունեցին նրա առաջարկը։

Ժամանեց Հետաքրքրասիրությունը, հետաքրքրվելով , թե իրեն ինչու՞ են մոռացել։ _Երեխաները ասացին, որ չեն մոռացել և, որպեսզի իրենք հետաքրքրվեն, նորը փնտրեն ու գտնեն, այն խորապես ճանաչեն, իրեն՝ Հետաքրքրասիրությանը, անպայման պիտի իրենց հետ դպրոց վերցնեմ։

Աղմուկով ներս մտավ Չարաճճիությունն ու այսպես խոսեց.

_Ո՞վ է այսպիսի բան տեսել, պարտեզին մի շնորքով մնաս բարով էլ չեք արել, բայց արի ու տես, ինձ՝ Չարաճճիությանս, մոռացության եք մատնել։

Եկե՛ք միասին դուրս գնանք, Կավճե բարձիկներով վոլեյբոլ կխաղանք, Դասերից կփախչենք, դաս կխանգարենք, Այ, թե դպրոցում ինչ քեֆ կանենք, հա՜։

Երեխաները Չարաճճիությանը խնդրեցին, որ մնա մանկապարտեզում, որտեղ իրեն շատ են սիրում։ Թե չէ դպրոցում իրենց գլին պատուհաս կդառնա։

Երեխաները իրենց սրտի խոսքը ասացին մանկապարտեզին, երգեցին, պարեցին, ասմունքեցին , ի ցույց դնելով մանկապարտեզում ձեռք բերած գիտելիքները , հմտություններն ու կարողությունները, ցտեսություն ասացին 《Արևիկ》 մանկապարտեզին՝ հստակ գիտակցելով ՝ ինչ վերցնեն իրենց հետ դպրոց: