Рубрика: Без рубрики

ՏՈՆ Է ԱՅՍՕՐ՝ ՄԵԾ ՈՒ ԵԶԱԿԻ, ՈԳԵՎՈՐՎԱԾ ԵՆՔ ՈՒ ՀՈՒՅՍԵՐՈՎ ԼԻ, Չէ՞ ՈՐ ԴՊՐՈՑ ԵՆՔ ՃԱՆԱՊԱՐՀՈՒՄ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ.

Երևակայության հետ ընկերացե՛ք, իմ բարեկամնե՛ր,_ասաց Երևակայությունը, _ այդ ժամանակ աստղային կդառնա դպրոցի ճամփան:

Ընդունելով Երևակայության ընկերության առաջարկը՝ երեխաները ակնկալում էին ստանալ միօրինակության դեմ տարված հաղթանակներ, որը նրանց այդ օրը տրվեց։

Սեր վերցրեք ձեզ հետ դպրոց,_ ասաց Սերը, _ սեր առ գիտություն, սեր առ արվեստ, սեր առ հայրենիք, ավելացրեց նա: _Այն, ինչ ձեզ պետք է սերն է։

Եկավ Ընկերասիրությունը՝ բարի ժպիտը դեմքին , իր հավատարիմ ընկերությունը առաջարկեց երեխաներին , երեխաները մեծ ոգևորությամբ ու սիրով ընդունեցին նրա առաջարկը։

Ժամանեց Հետաքրքրասիրությունը, հետաքրքրվելով , թե իրեն ինչու՞ են մոռացել։ _Երեխաները ասացին, որ չեն մոռացել և, որպեսզի իրենք հետաքրքրվեն, նորը փնտրեն ու գտնեն, այն խորապես ճանաչեն, իրեն՝ Հետաքրքրասիրությանը, անպայման պիտի իրենց հետ դպրոց վերցնեմ։

Աղմուկով ներս մտավ Չարաճճիությունն ու այսպես խոսեց.

_Ո՞վ է այսպիսի բան տեսել, պարտեզին մի շնորքով մնաս բարով էլ չեք արել, բայց արի ու տես, ինձ՝ Չարաճճիությանս, մոռացության եք մատնել։

Եկե՛ք միասին դուրս գնանք, Կավճե բարձիկներով վոլեյբոլ կխաղանք, Դասերից կփախչենք, դաս կխանգարենք, Այ, թե դպրոցում ինչ քեֆ կանենք, հա՜։

Երեխաները Չարաճճիությանը խնդրեցին, որ մնա մանկապարտեզում, որտեղ իրեն շատ են սիրում։ Թե չէ դպրոցում իրենց գլին պատուհաս կդառնա։

Երեխաները իրենց սրտի խոսքը ասացին մանկապարտեզին, երգեցին, պարեցին, ասմունքեցին , ի ցույց դնելով մանկապարտեզում ձեռք բերած գիտելիքները , հմտություններն ու կարողությունները, ցտեսություն ասացին 《Արևիկ》 մանկապարտեզին՝ հստակ գիտակցելով ՝ ինչ վերցնեն իրենց հետ դպրոց:

Оставьте комментарий